Տնօրենների խորհուրդները Հայաստանում․ մարտահրավերներ և հնարավորություններ
📍 Ալեքսանդր հյուրանոց
Միջոցառման մասին
Արդեն տասը տարի է, ինչ Տնօրենների Հայկական Ինստիտուտը (AIoD) աջակցում և զորացնում է այն անհատներին, ովքեր գտնվում են յուրաքանչյուր կազմակերպության սրտում՝ Տնօրենների խորհուրդներում։ Սրանք այն մարդիկ են, ովքեր սահմանում են տեսլականը, ուղղորդում փոփոխությունները և ապահովում, որ առաջնորդությունը վերածվի տևական ազդեցության։
Նշելով իր 10-ամյա հոբելյանը՝ AIoD-ն համախմբում է խորհրդի նախագահների, ղեկավարների, քաղաքականություն մշակողների և միջազգային փորձագետների՝ հատուկ հրավերներով անցկացվող համաժողովին․ «Տնօրենների խորհուրդները Հայաստանում․ մարտահրավերներ և հնարավորություններ»։
Այս հոբելյանական միջոցառումը արժևորում է խորհուրդների առանցքային ազդեցությունը Հայաստանի բիզնես միջավայրի ձևավորման գործում՝ որպես առաջընթացի, պատասխանատվության և ռազմավարական հեռատեսության շարժիչ ուժ։ Քննարկումները կանդրադառնան նրան, թե ինչպես խորհուրդները կարող են մեծացնել իրենց դերը՝ արդյունավետության, կայունության և նորարարության խթանման գործում արագ փոփոխվող աշխարհում։
Այս բացառիկ ֆորումը լոկ անցյալի վերհուշ չէ․ այն ապագային ուղղված երկխոսություն է այն մասին, թե ինչպես հայկական ընկերությունների խորհուրդները կարող են համապատասխանել միջազգային չափանիշներին, հաղթահարել անորոշությունները և առաջ տանել կայուն փոփոխություններ առաջիկա տասնամյակներում։
Հայաստանի ինստիտուցիոնալ և տնտեսական ապագան ձևավորող առաջնորդների մասնակցությամբ անցկացվող այս համաժողովը կսահմանի, թե ինչպես են իրավասությունները, հմտությունները, ռազմավարությունը և ազնվությունը միահյուսվում տնօրենների խորհրդի սենյակում՝ բերելով իրական առաջնորդման։
Միջոցառմանը կհաջորդի հոբելյանական բացառիկ ընդունելություն՝ նվիրված խորհուրդների առաջնորդության զարգացման տասնամյակին, որը հարթակ կստեղծի բարձր մակարդակի ցանցային շփումների (networking), բովանդակալից զրույցների և առաջիկա տարիների ընդհանուր տեսլականի ձևավորման համար։
Ծրագիր
(վայրը: Ալեքսանդր հյուրանոց)
15:00 - 15:30 Սուրճի ընդունելություն
15:30 - 15:40 Բացման խոսք
Ելենա Խաչվանքյան - ՏՀԻ Խորհրդի նախագահ
Մարտին Գալստյան - Կենտրոնական բանկի նախագահ
15:40 - 16:10 Հիմնական բանախոս
Լյուդո վան դեր Հեյդեն - INSEAD նախկին նախագահող պրոֆեսոր
16:10 - 17:00 Պանելային քննարկում: Կայուն խորհուրդներ կայուն տնտեսության համար
Մոդերատոր
Վահագն Սահակայն - ԲիԴԻՕ Արմենիա, Կառավարող գործընկեր
17:00 - 17:30 Առանձնազրույց
«Համապատասխանությունից մինչև մրցունակություն․ Հայկական խորհուրդների զարգացման հաջորդ փուլը»
Ռաֆայել Սարգսյան - Խորհրդի նախագահ, Ակբա Բանկ
Հագեն Շվայնից - Հիմնադիր և նախագահ, Chavert & Cie.
17:30 - 18:00 Առանձնազրույց
Կորպորատիվ կառավարումը և խորհրդի առաջնորդությունը։
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ
Լուսանկարներ / Պատկերասրահ
Միջոցառման մանրամասները
Բանախոսներ