Մենք
Տնօրենների Հայկական Ինստիտուտը (ՏՀԻ) մասնագիտական կառույց է, որը նվիրված է Հայաստանի զարգացող բիզնես միջավայրում կորպորատիվ կառավարման և տնօրենների խորհրդի գերազանցության առաջմղմանը: Կազմակերպության առաքելությունն է․
- նպաստել տնօրենի դերի արժևորմանը հայկական հասարակությունում, և
- պաշտպանել Հայաստանի Հանրապետությունում գործող տնօրենների շահերը:
Մենք հեռատես հիմնադիրների, փորձառու ղեկավարների և կառավարման փորձագետների ցանց ենք։ Որպես կառույց՝ մեր հիմնական նպատակներն են․
- նպաստել տնօրենների արհեստավարժության, փորձառության և կարգավիճակի բարելավմանը,
- նպաստել հայկական ընկերությունների տնօրենների խորհրդի՝ որպես կառավարման մարմնի արդյունավետության բարձրացմանը,
- աջակցել տնօրեններին իրենց գործունեությանն առնչվող հարցերում:
ՏՀԻ-ում մենք հավատում ենք, որ բացառիկ կառավարումը բարգավաճող ձեռնարկությունների և դիմակայուն տնտեսության հիմնասյունն է: Փորձի փոխանակման հատուկ հարթակների, խորքային կրթական սեմինարների և միջազգային գործընկերությունների միջոցով մենք մեր Անհատ և Կորպորատիվ անդամներին զինում ենք ռազմավարական հեռատեսությամբ, որն անհրաժեշտ է ժամանակակից բիզնեսի բարդություններին դիմակայելու համար:
Մեր պատմությունը
Տնօրենների Հայկական Ինստիտուտի ուղին սկսվեց հստակ և հավակնոտ տեսլականով՝ կամրջել Հայաստանում ավանդական բիզնեսի կառավարման և կորպորատիվ կառավարման միջագային ստանդարտների միջև առկա բացը: Հիմնադրվելով որպես տնօրենների և բարձրագույն օղակի ղեկավարների հիմնական ձայն՝ ՏՀԻ-ն վերջերս՝ 2025 թվականի դեկտեմբերին, նշեց իր 10-ամյակը. մի հանգրվան, որն արտացոլում է վերափոխումների մեկ տասնամյակ: Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) խորհրդատվական աջակցությամբ և Կորպորատիվ կառավարման կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ՝ ՏՀԻ-ն ստեղծվել է 2014 թվականի վերջին և պաշտոնապես գործարկվել 2015-ին:
Մեր գործունեության վաղ օրերից մինչև բիզնես առաջնորդների և կորպորատիվ գործընկերների ընդլայնվող համայնք դառնալը, ՏՀԻ-ն շարունակաբար զարգացել է՝ բավարարելով շուկայի պահանջները:
Այսօր ՏՀԻ-ն կանգնած է Հայաստանի տնտեսական ապագայի առաջնագծում: Մենք ավելին ենք, քան պարզապես ինստիտուտ. մենք կենսունակ և հեռատես համայնք ենք՝ նվիրված տնօրենների խորհուրդների առաջնորդների հաջորդ սերնդի կերտմանը և միջազգային հարթակում հայկական ձեռնարկությունների կայուն հաջողության խթանմանը:
AIoD-ի կանոնադրությունը հասանելի է հայերենով հետևյալ հղումով: