Բեռնվում է...

Օգտագործման պայմաններ

1. Ընդհանուր դրույթներ Սույն օգտագործման պայմանները սահմանում են «Տնօրենների Հայկական Ինստիտուտ»-ի (այսուհետ՝ ՏՀԻ) պաշտոնական կայքում առցանց վճարումների իրականացման կարգն ու պայմանները: Կայքում առցանց վճարում կատարելով՝ Դուք ընդունում եք և համաձայնվում եք սույն պայմաններին:  

2. Վճարումների նպատակը և ծառայությունների շրջանակը ՏՀԻ կայքի միջոցով առցանց վճարումներն իրականացվում են բացառապես հետևյալ ծառայությունների համար՝  Անդամավճարներ. ՏՀԻ անդամակցության միանվագ գրանցման վճար և տարեկան անդամավճար։  Միջոցառումներ. ՏՀԻ կողմից կազմակերպվող միջոցառումների (սեմինարներ, վարպետաց դասեր, ֆորումներ և այլն) մասնակցության տոմսերի գնում կամ գրանցման վճար: Կայքով այլ նշանակության վճարումներ կամ փոխանցումներ չեն իրականացվում:

3. Անվտանգություն և տվյալների գաղտնիություն Առցանց վճարումներն իրականացվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վիրտուալ (vPOS) համակարգի միջոցով: Վճարում կատարելիս Դուք վերահղվում եք բանկի պաշտպանված և կոդավորված էջ: «Տնօրենների Հայկական Ինստիտուտ»-ը չի հավաքագրում, չի մշակում և չի պահպանում Ձեր բանկային քարտի տվյալները:  

4. Գումարի վերադարձի և չեղարկման քաղաքականություն (Refund and Cancellation Policy) Ելնելով տրամադրվող ծառայությունների բնույթից՝ գումարի վերադարձի պայմանները տարանջատվում են հետևյալ կերպ.  Անդամավճարներ. ՏՀԻ անդամակցության գրանցման վճարները և վճարված տարեկան անդամավճարները ենթակա չեն վերադարձի՝ անկախ անդամակցության դադարեցման հանգամանքներից կամ ժամկետներից:  Միջոցառումների տոմսեր. Միջոցառումների մասնակցության համար վճարված գումարի վերադարձի կամ չեղարկման պայմանները (վերադարձի ժամկետներ, տույժեր կամ անվերադարձելիություն) սահմանվում են առանձին՝ ըստ յուրաքանչյուր միջոցառման: Տվյալ միջոցառման վերադարձի հատուկ պայմաններին Օգտատերը կարող է ծանոթանալ տվյալ միջոցառման նկարագրության և գրանցման էջում՝ նախքան վճարումն իրականացնելը: Եթե միջոցառման էջում հատուկ պայմաններ նշված չեն, ապա գնված տոմսերը ենթակա չեն վերադարձի:  Վերադարձի իրականացման կարգը. Բոլոր այն դեպքերում, երբ համաձայն տվյալ միջոցառման պայմանների նախատեսվում է գումարի վերադարձ, այն չի իրականացվում կայքի վճարային համակարգի միջոցով (ավտոմատ կերպով): Վերադարձն իրականացվում է կայքի համակարգից դուրս՝ ՏՀԻ-ի կողմից օգտատիրոջ բանկային հաշվեհամարին առանձին բանկային փոխանցում կատարելու եղանակով՝ վերջինիս կողմից համապատասխան դիմում և բանկային ռեկվիզիտներ ներկայացնելուց հետո:  

5. Կոնտակտային տվյալներ Առցանց վճարումների, չեղարկման կամ այլ տեխնիկական հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ Էլ. փոստ՝ secretariat@iod.am Հեռախոս՝ +374 91 562676