Անդամի տվյալները
Դավիթ Նախապետյան
Դավիթ Նահապետյանը ՀՀ խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ 2020 թվականի դեկտեմբերին։
Նա մի շարք հաստատությունների կառավարման մարմիններում ներկայացուցիչ է (Ֆինանսական համակարգի հաշտարար՝ խորհրդի նախագահ, Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա՝ խորհրդի նախագահ,
Սևծովյան առևտրի և զարգացման բանկ՝ ՀՀ նախագահի տեղակալ)։ Նա ներկայացնում է ՀՀ Կենտրոնական բանկը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մի շարք կոմիտեներում և խորհուրդներում, ինչպես նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովներում։
Նախքան ներկայիս պաշտոնը ստանձնելը, պարոն Նահապետյանը 2017 թվականից ի վեր եղել է ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար և գործադիր կոմիտեի անդամ։ Նա Կենտրոնական բանկին միացել է 2006 թվականին որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ ավելի ուշ՝ 2015 թվականին՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
Նա ունի տնտեսագիտության դոկտորի աստիճան Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանից և տնտեսագիտության մագիստրոսի աստիճան՝ Երևանի պետական համալսարանից։ Դավիթ Նահապետյանը նաև ավարտել է Հանրային քաղաքականության և հանրային կառավարման վկայականի ծրագիրը Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում (Թաֆթսի համալսարան):