Անդամի տվյալները
Զարինե Ազիզյան
Զարինե Արամի Ազիզյանը միացել է ԱԿԲԱ Բանկին 2012 թվականին՝ որպես իրավախորհրդատու։ 2016-2022 թվականներին ղեկավարել է Բանկի Բիզնես գործընթացների իրավական սպասարկման բաժինը, իսկ 2022-2025 թվականներին՝ Իրավաբանական վարչությունը։ 2025 թվականի մարտից զբաղեցնում է ԱԿԲԱ Բանկի Իրավաբանական և համապատասխանության տնօրենի պաշտոնը։
Զարինե Ազիզյանն ունի իրավագիտության բակալավրի և Միջազգային բիզնես իրավունքի մագիստրոսի աստիճան՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանից և Հայաստանում Ֆրանսիական համալսարանից։ 2018 թվականին «Civil Law Initiative» ծրագրի շրջանակում վերապատրաստվել է Փարիզ II Պանթեոն-Ասաս համալսարանում։ 2024 թվականին ստացել է Ռազմավարական կառավարման և առաջնորդության 7-րդ մակարդակի դիպլոմ Մեծ Բրիտանիայի Արտոնագրված կառավարման ինստիտուտից (CMI), իսկ 2025 թվականին՝ Համապատասխանության սերտիֆիկատ Միջազգային համապատասխանության ասոցիացիայից (ICA)։
Նա CMI-ի և ICA-ի անդամ է, դասավանդում է ՀՀ Արդարադատության ակադեմիայում և իրավագիտության ոլորտում 4 գիտական հոդվածների հեղինակ է։