Բեռնվում է...

Անդամի տվյալները

Հայկ Ոսկանյան
Inecobank

Հայկ Ոսկանյան

Հայկ Ոսկանյանը Ինեկոբանկ ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենն է 2023 թվականի մարտից մինչև 2026 թվականի ապրիլը, եղել է Բանկի կառավարման խորհրդի անդամ։

Մինչ «Ինեկոբանկ» ՓԲԸ աշխատանքի անցնելը Հայկ Ոսկանյանը աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2009 թվականին կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շրջանակներում աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական։ Զարգացնելով իր կարիերան՝ 2009-2012 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի Կենսաթոշակային համակարգի սպասարկման վարչության պետի պաշտոնը։ Դրանից հետո՝ 2012 թվականին Հայկ Ոսկանյանը նշանակվել է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում, իսկ 2014-2017 թվականներին աշխատել է Ազգային հիփոթեքային ընկերությունում՝ զբաղեցնելով գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։

Նա եղել է Ինեկոբանկ ՓԲԸ-ի ֆինանսական տնօրենը 2017 թվականից։

Հայկ Ոսկանյանը 2003 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ 2006 թվականին՝ Բոստոնի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։ Նույն ժամանակահատվածում ավարտել է Երևանի Տնտեսագիտական ​​հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան (տնտեսագիտության թեկնածու): Այնուհետև 2015 թվականին ստացել է CFA վկայական (Chartered Financial Analyst):

Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս է։