Անդամի տվյալները
Ալեքսանդր Շաղիկյան
Ալեքսանդրը կորպորատիվ ֆինանսների և կառավարման մասնագետ է՝ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձով՝ օգնելով ինչպես ստարտափներին, այնպես էլ հաստատված կազմակերպություններին մշակելու իրենց ռազմավարությունն, ձևավորելու ու վերաիմաստավորելու մշակույթը, իրականացնելու թվային փոխակերպումը, ինչպես նաև բարելավելու կորպորատիվ ֆինանսների պրակտիկայի վերաբերյալ որոշումների կայացումը։
Իր աշխատանքային փորձի ընթացքում Ալեքսանդրը աշխատել է Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում գործող կառավարությունների և կազմակերպությունների հետ։
Նա աշխատել է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ մասնագիտանալով տեխնոլոգիաների, լրատվամիջոցների և հեռահաղորդակցության (TMT), ֆինանսական ծառայությունների, անշարժ գույքի, էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում։
Ալեքսանդրը BDO-ի գործընկեր է, խորհրդատվական բաժնի տարածաշրջանային ղեկավարը ԲիԴԻՕ Կովկաս և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև հանդիսանում է Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի խորհրդի նախագահը։
Ալեքսանդրը պաշտպանում է կորպորատիվ կառավարումը, ESG-ն և բազմազանությունը։ Նա փորձառու գործադիր, խորհրդի և կոմիտեի ղեկավար է։ Նա հաճախակի ելույթներ է ունենում որպես խոսնակ և մոդերատոր կոնֆերանսներում և միջոցառումներում՝ իր փորձը տրամադրելով քննարկումներ ձևավորելու և իր մասնագիտական ոլորտներում վերլուծություններ խթանելու համար։
Ալեքսանդրն ունի բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Օքսֆորդի համալսարանի Սաիդ բիզնես դպրոցից, տնտեսագիտության դոկտորի կոչում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։ Նա մասնակցել է տարբեր ուսումնական ծրագրերի, այդ թվում՝ IE համալսարանի կողմից կազմակերպված «Թվային փոխակերպում» դասընթացին և Եվրոպական խորհրդի անդամ ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ecoDa) Եվրոպական խորհրդի դիպլոմա ծրագրին։