Բեռնվում է...

Անդամի տվյալները

Անի Մակարյան
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (AMX խումբ)

Անի Մակարյան

Անի Մակարյանը կորպորատիվ կառավարման, ֆինանսական կարգավորման և վերահսկողության, ինչպես նաև կապիտալի շուկաների ոլորտի ղեկավար է՝ պետական և մասնավոր հատվածներում ավելի քան 20 տարվա մասնագիտական և ղեկավար փորձով։

2024 թվականի հոկտեմբերից նա զբաղեցնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (AMX խումբ) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ Անի Մակարյանը նաև հանդիսանում է Եվրասիական կապիտալի շուկաների ֆեդերացիայի (FEAS) Աուդիտ կոմիտեի նախագահը, ինչպես նաև Կենսաթոշակային երաշխիքային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Մինչ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելը, Անի Մակարյանը եղել է Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ-ի (AMX խումբ) տնօրինության անդամ։

Նախքան AMX խմբին միանալը, Անի Մակարյանը շուրջ 12 տարի ղեկավարել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Վերահսկողության իրավական սպասարկման բաժինը, որը պատասխանատու է եղել ֆինանսական կազմակերպությունների գործունեության նկատմամբ կիրառելի օրենսդրության և կարգավորումների պահպանման իրավական վերահսկողության, վերահսկողական վարույթների և վարչարարության ապահովման համար։

Անի Մակարյանը նաև զբաղեցրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գլխավոր իրավաբանի պաշտոնը։

2009 թվականից նա հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ և արտոնագրված փաստաբան։

Մասնագիտական և ղեկավար գործունեությանը զուգահեռ՝ նա ավելի քան 15 տարի զբաղվում է դասախոսական գործունեությամբ, որից շուրջ 12 տարի դասավանդում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում՝ «Ապահովված գործարքների իրավունք» առարկան։

Անի Մակարյանը նաև ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին՝ համագործակցելով միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և այլ շահագրգիռ կառույցների հետ։