Անդամի տվյալները
Արմինե Մելքոնյան
Արմինե Մելքոնյանը «Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենն է շուրջ 10 տարի։ Արմինեն ունի ավելի քան 17 տարվա մասնագիտական փորձ ֆինանսական և ապահովագրական ոլորտներում։ Նա մասնագիտացած է ապահովագրական շուկայի զարգացման, ռազմավարական կառավարման, ֆինանսական վերահսկողության և կորպորատիվ կառավարման ոլորտներում։ Արմինեն Հայաստանի ապահովագրողների միության հիմնադիրներից է, «ՍԻԼ Կապիտալ» ՓԲԸ-ի և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի խորհրդի անդամ։ Մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում։ Նա ունի ապահովագրության մասնագիտացմամբ մագիստրոսի աստիճան, անցել է միջազգային մասնագիտական վերապատրաստումներ և ներկայումս ուսումնառությունը շարունակում է Օքսֆորդի համալսարանի Saïd Business School-ի Executive MBA ծրագրում։