Բեռնվում է...

Անդամի տվյալները

Լենա Միտիչյան
Andersen in Armenia

Լենա Միտիչյան

Լենան Անդերսեն Արմենիա ընկերության Գլխավոր  իրավախորհրդատուն է՝ մասնագիտացած բանկային և ֆինանսական իրավունքի, մտավոր սեփականության, ինչպես նաև ընդհանուր կորպորատիվ և առևտրային իրավական խորհրդատվության ոլորտներում։ Նա ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբան է, արտոնագրված հավատարմատար, ինչպես նաև լիցենզավորված հաշտարար և արբիտր։

Նրա մասնագիտական գործունեությունն ուղղված է ռազմավարական իրավական լուծումների տրամադրմանը և բարդ դատական գործերով հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը։ Նա պարբերաբար խորհրդատվություն է տրամադրում ֆինանսական կազմակերպություններին ու խոշոր ընկերություններին, ինչպես նաև ներկայացնում է ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ ֆիզիկական անձանց շահերը ՀՀ դատարաններում։