Անդամի տվյալները
Հայկ Ավետիսյան
Ծնվել է 1979թ.-ի դեկտեմբերի 20-ին:
2001թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի «Ինժեներատնտեսագիտական» ֆակուլտետի «Մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն էկոնոմիկայում» բաժինը՝ ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում: 2004թ. Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2012թ. Ռիսկերի կառավարման մասնագետների համաշխարհային ասոցիացիայի (Global Association of Risk Professionals, GARP) կողմից ստացել է Բանկային ռիսկերի և վերահսկողության միջազգային վկայական (International Certificate in Banking Risk and Regulation, ICBRR):
2005թ.-ից աշխատում է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ. 2011-2023թթ. Ռազմավարության և ռիսկերի կառավարման վարչության պետ, Վարչության անդամ, 2023-2025թթ. Ռազմավարության և մեթոդաբանության վարչության պետ, Վարչության անդամ: 2025թ.–առ այսօր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Ռազմավարության և մեթոդաբանության վարչության պետ:
2009թ.-ից առ այսօր զբաղեցնում է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ Խորհրդի անդամի պաշտոնը:
2024թ.-ից առ այսօր «ԻՄ ԱՅԴԻ» ՓԲԸ խորհրդի անդամ է: