Անդամի տվյալները
Հասմիկ Ղահրամանյան
Հասմիկ Ղահրամանյանը «Արդշինբանկ» ԲԲԸ խորհրդի անդամի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի հունիսի 8-ին։
2026 թվականի հունվար-հունիսն ընկած ժամանակահատվածում ղեկավարել է Հայաստանի բանկերի միության Հետազոտությունների և ռազմավարական վերլուծությունների կենտրոնը։
Մինչ այդ, ավելի քան 30 տարի աշխատել է Հաայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում։ Ունի լայն փորձառություն դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման գործում, ֆինանսական կայունության և հետազոտությունների, կայուն ֆինանսների զարգացման, կորպորատիվ կառավարման, ֆինանսական կրթման ոլորտներում։
2019-2025 թվականներին հանդիսացել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, 2022-2023 թվականներին ղեկավարել է Խորհրդի աուդիտ կոմիտեն։
2017-2019 թվականներին զբաղեցրել է Կենտրոնական բանկի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը՝ համակարգելով գների և ֆինանսական կայունության, ինչպես նաև Ազգային ժողովի և Կառավարության հետ փոխհարաբերությունների ուղղությունները։
2012-2017 թվականներին ղեկավարել է Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների վերլուծության բաժինը։
1995-2012 թվականներին աշխատել է Դրամավարկային քաղաքականության վարչությունում և Մակրոտնտեսական և բանկային հետազոտությունների կենտրոնում որպես մակրոտնտեսագետ և առաջատար մասնագետ։
1998-2000 թվականներին համատեղությամբ աշխատել է Եվրամիության TACIS ծրագրում որպես վերլուծաբան։
1998 թվականին համատեղությամբ աշխատել է Համաշխարհային բանկի «Ձեռնարկությունների զարգացման ծրագրում» որպես խորհրդատու։
2011 թվականից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի Ֆինանսահաշվային ամբիոնի ասիստենտ։
2021-2025 թվականներին հանդիսացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ։
2025 թվականին ընտրվել է Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի անդամ։
2023 թվականից Կանայք տնօերնների խորհրդում ցանցի անդամ է։
Հասմիկ Ղահրամանյանը տնտեսագիտության թեկնածու է, 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը՝ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտացմամբ։ Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանը ստացել է 2004 թվականին։ 2022 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանի Սայիդ բիզնես դպրոցի «Առաջադեմ կառավարման և առաջնորդություն» ծրագիրը, իսկ 2023 թվականին ավարտել է
EcoDa-ի դասընթացը (Բրյուսել, Բելգիա) և ստացել է Եվրոպական խորհրդի անդամի դիպլոմ՝ կորպորատիվ կառավարման մասնագիտացմամբ ։
2013 թվականին հրապարակված «Բանկային գործ․ ուսումնական ձեռնարկ» դասագրքի համահեղինակ է, հոդվածների հեղինակ։
2023 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ տնտեսության զարգացման գործում իր նշանակալի ներդման համար։
Հասմիկ Ղահրամանյանը ծնվել է 1975 թվականի փետրվարի 2-ին, ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։