Անդամի տվյալները
Հովհաննես Հարությունյան
Հովհաննես Հարությունյանն իր մասնագիտական ուղին սկսել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում, որտեղ նա ղեկավարել է ամբողջ բանկի տարբեր բաժինների համակարգն ընդգրկող օպերացիոն և տրանֆորմացիոն մի շարք ծրագրեր։ Կառավարման և ներքին վերահսկողության ոլորտներում ձեռք բերած այս վաղ հիմքը ձևավորել է նրա մոտեցումն իր բոլոր հետագա ծրագրերում և աշխատանքային նախաձեռնություններում։ Այսօր նա նաև հավաստագրված նախագծերի կառավարման մասնագետ է (PMP®)։
Ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում նա այս կարգապահությունը և մասնագիտական որակները բանկային ոլորտից տեղափոխել է F&B ոլորտ՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ Հայաստանի ռեստորանային ոլորտի ամենահայտնի բրենդներում։ Նա զբաղեցրել է մեր երկրի ամենամեծ սուրճի ցանցի՝ «Կոֆե Հաուս» ՍՊԸ-ի գործառնական տնօրենի (COO), ինչպես նաև «Քոֆիկս Արմենիա»-ի և «Սանտաֆե սրճարան-ռեստորան»-ի գլխավոր տնօրենի (CEO) պաշտոնները, որոնցում նորովի կառուցել է հյուրընկալության բիզնեսը լայնածավալ մասշտաբով կառավարելու համար անհրաժեշտ գործառնական համակարգերը, վերահսկողության մեխանիզմները և ստանդարտները։
Այսօր Հովհաննեսը հինգ տարբեր բրենդներից (Wine Republic, ThaiWine Republic, Kebab Lab, Asador և Mao) բաղկացած ռեստորանային ցանցի գործառնական տնօրենն է. ղեկավարում է ողջ ցանցի աշխատանքը և պատասխանատու է դրա թվայնացման ու ընդլայնման համար։ Զուգահեռ խորհրդատվություն է տրամադրում Լիբերանդա Դիջիթալ ՍՊԸ-ի ղեկավարներին՝ կապված ՀՀ-ում կիրառվող կարգավորումների, գործառնական և շուկա մուտք գործելու հարցերի հետ։