Բեռնվում է...

Անդամի տվյալները

Վահան Բաբաջանյան
Evolventa Product Solutions

Վահան Բաբաջանյան

Վահան Բաբաջանյանը ֆինանսների և բիզնես ոլորտի մասնագետ է՝ ղեկավար պաշտոններում հարուստ փորձով։ Նրա մասնագիտական փորձառությունն ընդգրկում է ֆինանսների կառավարման և վերլուծության, բյուջետավորման ու ֆինանսական պլանավորման ոլորտները։ Նա նաև մասնագիտացած է ներդրումային և վարկային պորտֆելների կառավարման, ինչպես նաև նախագծերի ֆինանսավորման բնագավառներում։

Իր մասնագիտական գործունեության ընթացքում Վահան Բաբաջանյանը զբաղեցրել է ղեկավար և փորձագիտական բարձր պաշտոններ արտադրության, կայուն էներգետիկայի, ագրոարդյունաբերության և ֆինանսական խորհրդատվության ոլորտներում։ Նա որպես փորձագետ ներգրավված է եղել Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերում, ինչպես նաև մասնակցել է Համաշխարհային բանկի և USAID-ի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի՝ փոխանցելով իր մասնագիտական փորձը կայուն էներգետիկայի ֆինանսավորման և բանկային ոլորտներում։

Վահան Բաբաջանյանը նաև ունի արտադրական ընկերությունների հիմնադրման և ղեկավարման նշանակալի փորձ՝ մասնավորապես արտադրական գործընթացների վերահսկման, ֆինանսական կառավարման և մատակարարման շղթայի կառավարման բնագավառներում։

Ներկայումս նա Evolventa Product Solutions ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է մեծածախ ներմուծմամբ և արտահանմամբ, ինչպես նաև ֆինանսական խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ։