Անդամի տվյալները
Տիգրան Կարապետյան
Տիգրան Կարապետյանը կորպորատիվ կառավարման, արժեթղթերի շուկայի և կորպորատիվ ֆինանսների փորձառու մասնագետ է: Նա ունի ավելի քան 25 տարվա փորձ՝ պետական և մասնավոր հաստատություններին և անհատներին խորհրդատվություն տրամադրելու տարբեր իրավական և գործարար հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են կորպորատիվ իրավունքը, ֆինանսները և կառավարումը, մասնավոր կապիտալի ներդրումները և ռիսկային կապիտալը, բիզնեսի գնահատումը, ներդրումների կառավարումը և օրենսդրական կարգավորումները։
Տիգրան Կարապետյանը «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի հիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահն է, որը ներդրումային և կենսաթոշակային ֆոնդեր կառավարող ընկերություն է: Նա «Ֆայնենշլ Թայմս» ոչ գործադիր տնօրենների ակումբի անդամ է, ունի տնտեսագիտության դոկտորի աստիճան Հայաստանի տնտեսական հետազոտությունների ինստիտուտից և հրավիրված գիտաշխատող է եղել Judge Business School-ում (Մեծ Բրիտանիա)՝ կորպորատիվ ֆինանսների ոլորտում: Նա նաև ունի ավելի քան 20 տարվա դասավանդման փորձ և ներկայումս դասախոսում է Երևանի պետական համալսարանում։
Կորպորատիվ կառավարումը, արժեթղթերի շուկայի կարգավորումը, կորպորատիվ ֆինանսները և կառավարումը Տիգրան Կարապետյանի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են։