Տնօրենների Հայկական Ինստիտուտը նոր տնօրեն ունի
Երևան, Հայաստան — Սեպտեմբեր, 2025 թ․ Տնօրենների Հայկական Ինստիտուտը (AIoD) հայտարարում է Արմենուհի Հովակիմյանին ՏՀԻ տնօրենի (CEO) պաշտոնում նշանակելու մասին։ Նա կգլխավորի ՏՀԻ զարգացման հաջորդ փուլը՝ ամրապնդելով տնօրենների կրթությունը, Խորհրդի գործունեության արդյունավետությունը և կորպորատիվ կառավարման խորհրդատվությունը Հայաստանում և տարածաշրջանում։
Ա․ Հովակիմյանն ունի կապիտալի շուկաներում ավելի քան երկու տասնամյակի փորձ։ Նա իր կարիերան սկսել է Հայաստանի ֆոնդային բորսայում (հետագայում՝ Նասդաք Արմենիա), ապա զբաղեցրել բիզնեսի զարգացման ղեկավարի պաշտոնը Նասդաք Արմենիայում և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում։ Նա ունի տնտեսագիտության մագիստրոսի աստիճան՝ Երևանի պետական համալսարանից։ Նա շարունակում է պաշտոնավարել որպես Եվրո- Ասիական կապիտալի շուկաների միության (FEAS) Գլխավոր քարտուղարի տեղակալ և ակտիվորեն ներգրավված է ֆինանսական կրթության ոլորտում, այդ թվում՝ ավագ դպրոցում ֆինանսների դասավանդման (հատուկ մշակված ծրագրով) և IB որակավորմամբ Բիզնես մենեջմենթի (Business Management) ուսուցման գործում։
ՏՀԻ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ինեսա Ավեդիկյանին՝ Ինստիտուտին մատուցած ղեկավարման և ծառայությունների համար, և մաղթում նրան շարունակական հաջողություններ հետագա նախաձեռնություններում։
«Տնօրենների Հայկական Ինստիտուտի» (ՏՀԻ) մասին
ՏՀԻ առաքելությունն է բարձրացնել Հայաստանում տնօրենների պրոֆեսիոնալիզմն ու փորձառությունը՝ աջակցելով նրանց կազմակերպչական արժեքի ստեղծման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով Խորհրդի և դրան կից հանձնախմբերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Զանգվածային լրատվամիջոցների համար (Media Contact)
Տնօրենների Հայկական Ինստիտուտ
Հայաստան, ք․ Երևան, Ագաթանգեղոսի 7, գրասենյակ 272
Հեռ․՝ +374 91 562676 | Էլ․ փոստ՝ secretariat@iod.am