AIoD-ն նշում է 10-ամյակը․ հատուկ հրավերներով համաժողով՝ Խորհրդի անդամների և բարձր օղակի ղեկավարների համար
Տնօրենների հայկական ինստիտուտը (AIoD) ուրախ է հայտարարել 10-ամյակին նվիրված «Տնօրենների խորհուրդները Հայաստանում․ մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովի մասին, որը նախատեսված է 2025 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանի հեղինակավոր «Ալեքսանդր» հյուրանոցում։
Քանի որ Հայաստանի կորպորատիվ կառավարման էկոհամակարգը նշում է առաջընթացի մեկ տասնամյակը, AIoD-ն համախմբում է խորհուրդների նախագահների և անդամների, գլխավոր գործադիր տնօրենների (CEO), հիմնադիր ձեռնարկատերերի և առաջատար քաղաքականություն մշակողների հատուկ ընտրված հանրույթին՝ արժևորելով անցած ուղին և, որ ավելի կարևոր է, ուղենշելով ապագայի հեռանկարները։
Հատուկ հրավերներով այս համաժողովը նախատեսված է նրանց համար, ովքեր կազմակերպություններ են ձևավորում ամենաբարձր մակարդակում։ Գործադիր ղեկավարների (C-suite), խորհրդի նախագահների, խոշոր ձեռնարկությունների հիմնադիրների մասնակցությամբ և Կենտրոնական բանկի նախագահի առանցքային ելույթով (keynote)՝ համաժողովը կապահովի բացառիկ միջավայր անկեղծ քննարկումների, ռազմավարական տեսլականների և փորձի փոխանակման համար։
Ծրագիրն ընդգրկում է․
Սուրճի ընդմիջում և ծանոթացման (networking) հատված,
AIoD-ի Խորհրդի նախագահի բացման խոսք,
Առանցքային ելույթ(ներ)՝ նվիրված անորոշության ժամանակաշրջանում խորհուրդների առաջնորդությանը և դիմակայունությանը,
Պանելային քննարկում․ «Դիմակայուն խորհուրդներ՝ դիմակայուն տնտեսության համար»,
«Ջերմ զրույցներ» (fireside chats) խորհրդի ավագ անդամների և գործադիր ղեկավարների հետ,
Հատուկ հրավերներով ընդունելություն՝ նվիրված AIoD-ի 10-ամյա գործունեությանը և կորպորատիվ կառավարման ոլորտում արձանագրած հաջողություններին։
Այս միջոցառումն ընդգծում է AIoD-ի երկարաժամկետ հանձնառությունը՝ բարձրացնելու խորհուրդների արդյունավետությունը, բարելավելու հանձնաժողովների աշխատանքը և հայաստանյան խորհուրդների գործունեությունը համապատասխանեցնելու միջազգային լավագույն փորձին։ Գործելով որպես հասարակական կազմակերպություն՝ AIoD-ն ձևավորվել է որպես տնօրենների համար Հայաստանի առաջատար պրոֆեսիոնալ ցանց։
Լրացուցիչ տեղեկությունների կամ անդամակցության վերաբերյալ հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել AIoD-ի հետ + (374) 91 562676 հեռախոսահամարով կամ secretariat@iod.am էլ․ հասցեով։
—
AIoD-ի մասին
Տնօրենների Հայկական Ինստիտուտը (AIoD) Հայաստանի առաջատար կազմակերպությունն է, որը խթանում է պատշաճ կորպորատիվ կառավարումը և խորհուրդների արդյունավետ առաջնորդությունը։
Հիմնադրվելով 2015 թվականին Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) աջակցությամբ՝ AIoD-ն ծառայում է որպես հարթակ խորհրդի անդամների, գլխավոր գործադիր տնօրենների (CEO) և կառավարման ոլորտի մասնագետների համար, որոնք նվիրված են թափանցիկության, պատասխանատվության և կայուն աճի ապահովմանը։
Վերապատրաստումների, երկխոսության և շահերի պաշտպանության միջոցով AIoD-ն զարգացնում է կառավարման չափանիշները, միավորում առաջնորդներին և ձևավորում Հայաստանի կորպորատիվ ապագան։