Կորպորատիվ կառավարումը բանկերում. Վերահսկողական ակնկալիքները ու ապագայի օրակարգը
Սեպտեմբերի 24-ին Տնօրենների Հայկական Ինստիտուտը (AIoD) միավորեց ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին, ՀՀ բանկերի խորհրդի անդամներին և AIoD անդամներին՝ բանկային խորհուրդների փոփոխվող դերի և արդյունավետության վերաբերյալ մասնագիտական քննարկման համար։
Հանդիպումը նախատեսված էր որպես կարգավորող մարմնի և խորհրդի անդամների միջև բաց երկխոսություն՝ կենտրոնանալով երեք հիմնական ոլորտների վրա՝
- խորհրդի կազմի, անկախության և կոլեկտիվ իրավասությունների հետ կապված կարգավորող և վերահսկողական շրջանակի զարգացումներ,
- խորհրդի արդյունավետության վերաբերյալ վերահսկողական ակնկալիքների փոփոխվող ընկալումներ,
- խորհրդի անդամների առջև ծառացած գործնական մարտահրավերներ և հնարավոր կարգավորող, վերահսկողական և մասնագիտական մեխանիզմներ, որոնք կարող են աջակցել ավելի արդյունավետ կառավարմանը։
Քննարկումը գերազանցեց ֆորմալ պահանջները և անդրադարձավ այնպիսի հարցերի, ինչպիսիք են անկախության իմաստը գործնականում, խորհրդի ինքնագնահատման դերը, կառավարման արդյունավետ մարտահրավերը, բաժնետերերի ներգրավվածությունը ռազմավարության մեջ և ֆորմալ համապատասխանության ու խորհրդի իրական արդյունավետության միջև տարբերությանը։
Քննարկումը հատկապես արժեքավոր էր իր անկաշկանդ ու բաց բնույթով, որով մասնակիցները կիսվեցին գործնական պատկերացումներով, փորձով և իրենց սեփական խորհրդի սենյակներից տարբեր տեսանկյուններով։
Տնօրենների Հայկական Ինստիտուտի համար երկխոսության նման հարթակների ստեղծումը տնօրենների մասնագիտական համայնքը ամրապնդելու և Հայաստանում կորպորատիվ կառավարման պրակտիկայի շարունակական զարգացմանը նպաստելու առաքելության կարևոր մասն է կազմում։
Մենք շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Կենտրոնական բանկի մեր գործընկերներին՝ Վահան Ավետիսյանին (ՀՀ ԿԲ Ֆինանսական վրեահսկողության և լիցենզավորման դեպքրտամենտի տնօրեն) և Կարեն Բաբայանին (ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն) նախաձեռնությանն ընդառաջ գալու և իրենց՝ որպես խոսնակների ներգրավվածության համար, իսկ բոլոր մասնակիցներին՝ ակտիվ և անկեղծ քննարկման համար։
Մենք հույս ունենք, որ այս հանդիպումը կդառնա կարգավորող մարմնի և խորհրդի համայնքի միջև շարունակական երկխոսության մաս։