Կառավարումը գործնականում. Գնահատելով Խորհրդի արդյունավետությունը
📍 Courtyard by Marriott Yerevan
Միջոցառման մասին
Կառավարումը գործնականում. Գնահատելով խորհրդի արդյունավետությունը
Ֆորումի նպատակն է օգնել խորհուրդների անդամներին գտնել խորհրդի արդյունավետ գնահատման վերաբերյալ կարևորագույն հարցերի հիմնավորված պատասխանները: Թեման արդիական է հատկապես ՀՀ Կորպորատիվ կառավարման վերանայված կանոնագրքի, Կենտրոնական բանկի ակնկալիքների և SREP մեթոդաբանության ներդրման համատեքստում: Քննարկման առանցքային թեման է՝ ինչպե՞ս ապահովել, որ խորհրդի գնահատումը դառնա կառավարման բարելավման վստահելի գործիք, այլ ոչ թե լինի պարզապես ձևական պահանջ:
Թիրախային լսարանը․
Միջոցառումը նախատեսված է շուրջ 35-40 մասնակցի համար: Այն ներառում է՝
ՏՀԻ անդամներին,
ՀՀ բանկերի խորհրդի անդամներին,
Կորպորատիվ քարտուղարներին և կառավարման մասնագետներին,
Տնօրենների խորհրդի գնահատում նախատեսող ընկերությունների ներկայացուցիչներին:
Միջոցառման ձևաչափը և առանձնահատկությունները
Տևողությունը կազմում է 2 ժամ 30 րոպե:
Անցկացվելու է ինտերակտիվ տնօրենների ֆորումի (Interactive Director Forum) ձևաչափով:
Բովանդակային քննարկումը տեղի կունենա մոդերատորի՝ ՏՀԻ նախագահ Ելենա Խաչվանքյանի, և հիմնական խոսնակ Ռաֆայել Սարգսյանի միջև երկխոսության տեսքով:
Միջոցառումը կգործի Չաթեմ Հաուսի (Chatham House Rule) կանոններով՝ անկեղծությունը պահպանելու համար:
Մասնակիցները փոքր խմբերով կքննարկեն կառավարման իրատեսական երկընտրանքներ պարունակող դեպքեր:
Լուսանկարներ / Պատկերասրահ
Միջոցառման մանրամասները
Բանախոսներ