Բեռնվում է...

Կորպորատիվ կառավարումը բանկերում

առկա, ՏՀԻ անդամներ և բանկերի խորհուրդների անդամներ սեպտեմբերի 24, 2026 — 15:00

📍 Courtyard by Marriott Yerevan - Տերյան 5, Երևան

Միջոցառման մասին

Event Image

Կորպորատիվ կառավարումը բանկերում․ Վերահսկողական ակնկալիքները ու ապագայի օրակարգը


Ֆորումի նպատակն է ստեղծել հարթակ ՀՀ բանկերի տնօրենների խորհուրդների երկխոսության և հատուկ քննարկոմների համար։ Ֆորումն իրականացվում է ՏՀԻ "Peer-to-Peer Lounge" հատուկ հանդիպումների շարքի ներքո։ 

Սեպտեմբերի 24-ի հանդիպման օրակարգը ներառում է․

  • Կարգավորող դաշտի հետագա զարգացումները․ Խորհրդի կազմի, դերի, կոլեկտիվ կարողությունների և մասնագիտական համապատասխանության վերաբերյալ ԿԲ մոտեցումներն ու հնարավոր զարգացումները։
  • SREP-ի փորձը և խորհրդի նկատմամբ վերահսկողական ակնկալիքները․ SREP-ի պիլոտավորման հիմնական դիտարկումները և դրանցից բխող ակնկալիքները խորհրդի դերի, ներգրավվածության և արդյունավետության վերաբերյալ։
  • Խորհրդի անդամների դիտարկումները, կարիքներն ու գործնական մարտահրավերները․ Խորհրդի արդյունավետ գործունեությանը խոչընդոտող գործոնները և այն հնարավոր կարգավորող, վերահսկողական կամ մասնագիտական աջակցության մեխանիզմները, որոնք կարող են նպաստել խորհուրդների արդյունավետության բարձրացմանը։

Թիրախային լսարանը․

Միջոցառումը նախատեսված է շուրջ 35-40 մասնակցի համար: Այն ներառում է՝

  • ՏՀԻ անդամներին,

  • ՀՀ բանկերի խորհրդի անդամներին։

Միջոցառման ձևաչափը և առանձնահատկությունները․

  • Տևողությունը կազմում է 2 ժամ 30 րոպե:

  • Անցկացվելու է պանելային քննարկում և ինտերակտիվ քննարկում մասնակիցների հետ։

  • Միջոցառումը կգործի Չաթեմ Հաուսի (Chatham House Rule) կանոններով՝ անկեղծությունը պահպանելու համար:

Միջոցառման խոսնակները․

  • Ելենա Խաչվանքյան, ՏՀԻ խորհրդի նախագահ, ԱյԴի Բանկի խորհրդի անդամ,

  • Վահան Ավետիսյան, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն,

  • Կարեն Բաբայան, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն։

Լեզուն - հայերեն։

Մասնակցությունը միայն ՏՀԻ հրավերով։

Լուսանկարներ / Պատկերասրահ

Միջոցառման մանրամասները
📍
Վայր
Courtyard by Marriott Yerevan - Տերյան 5, Երևան
📅
Ամսաթիվ և ժամ
սեպտեմբերի 24, 2026 — 15:00
⏱️
Տևողություն
2,5 ժամ
🎯
Ձևաչափ
առկա, ՏՀԻ անդամներ և բանկերի խորհուրդների անդամներ
Բանախոսներ
Ելենա Խաչվանքյան
Ելենա Խաչվանքյան
Վահան Ավետիսյան
Վահան Ավետիսյան
Կարեն Բաբայան
Կարեն Բաբայան