Բեռնվում է...

ATRIUM 2026 - ՏՀԻ տարեկան համաժողով

Անձամբ նոյեմբերի 27, 2026 — 15:30

📍 Ալեքսադր հյուրանոց

Միջոցառման մասին

Event Image

Տնօրենների հայկական ինստիտուտի տարեկան համաժողով

Խորհրդի անատոմիան․ կառավարման փորձառությունն ընդդեմ ինստիտուցիոնալ գիտելիքի

Տարբեր հայացքների հանդիպման վայր

2026 թ. նոյեմբերի 27 | 15:00–20:00
«
Ալեքսանդր» հյուրանոց, Երևան

Միջոցառման մասին

Ճարտարապետության մեջ ատրիումը շենքի կենտրոնական, բնական լույսով ողողված տարածքն է, որը միավորում է կառույցի տարբեր հատվածները։ Այն խորհրդանշում է կառույցի բաց ու թափանցիկ սիրտը։

ATRIUM 2026-ը նույն գաղափարը տեղափոխում է կորպորատիվ կառավարման աշխարհ՝ ստեղծելով հարթակ, որտեղ հանդիպում են տարբեր տեսակետները, բացահայտվում են կառավարման գործընթացներն ու քննարկվում այն հարցերը, որոնք ձևավորում են բիզնեսի ապագան։

Այս տարվա համաժողովի առանցքում խորհրդի աշխատանքի անատոմիան է՝ կառավարչական փորձառության և ինստիտուցիոնալ գիտելիքի փոխհարաբերությունը։

Որքանո՞վ են հաջող որոշումները պայմանավորված առաջնորդների անձնական փորձով և ինտուիցիայով, և որքանո՞վ՝ արդյունավետ կառավարման համակարգերով և հստակ գործընթացներով ու ինստիտուցիոնալ կառուցակարգերով։ Կարո՞ղ են դրանք հակադրվել միմյանց, թե՞ հենց դրանց համադրությունն է ուժեղ և կայուն կազմակերպությունների հիմքը։

Շարունակելով նախորդ տարվա համաժողովով ձևավորված ավանդույթը՝ Տնօրենների հայկական ինստիտուտն այս տարի առաջարկում է նոր, ավելի դինամիկ և ինտերակտիվ ձևաչափ։

Ի՞նչ ճանապարհ ընտրել բիզնեսի զարգացման համար՝ պահպանել ընտանեկան սեփականության մոդե՞լը, թե՞ մուտք գործել կապիտալի շուկա։ Ի՞նչ «անվտանգության բարձիկներ» են անհրաժեշտ բիզնեսին անորոշության պայմաններում։ Եվ ի՞նչ է իրականում տեղի ունենում խորհրդի փակ դռների հետևում, երբ որոշումները դժվար են, իսկ պատասխանատվությունը՝ մեծ։

ATRIUM 2026-ը կմիավորի ընկերությունների խորհուրդների նախագահներին և անդամներին, գործարարներին, հայաստանյան և միջազգային փորձագետներին՝ ստեղծելով մասնագիտական երկխոսության և փորձի փոխանակման միջավայր։

Իսկ քանի որ արժեքավոր գաղափարներն ու համագործակցությունները հաճախ ծնվում են պաշտոնական օրակարգից դուրս, համաժողովը կշարունակվի ընթրիքով և ոչ պաշտոնական զրույցներով։

Բանախոսների անունները և համաժողովի ամբողջական ծրագիրը կհրապարակվեն առաջիկայում։ Օրակարգում հնարավոր են փոփոխություններ։

Լուսանկարներ / Պատկերասրահ

Միջոցառման մանրամասները
📍
Վայր
Ալեքսադր հյուրանոց
📅
Ամսաթիվ և ժամ
նոյեմբերի 27, 2026 — 15:30
⏱️
Տևողություն
3 ժամ
🎯
Ձևաչափ
Անձամբ
Բանախոսներ
Ելենա Խաչվանքյան
Ելենա Խաչվանքյան
Կոնստանտին Սարոյան
Կոնստանտին Սարոյան
Վահան Քերոբյան
Վահան Քերոբյան
Հագեն Շվեյնից
Հագեն Շվեյնից