Բեռնվում է...

Կառավարումը գործնականում. Գնահատելով Խորհրդի արդյունավետությունը

առկա, ՏՀԻ անդամներ և հատուկ հյուրեր սեպտեմբերի 24, 2026 — 11:00

📍 Courtyard by Marriott Yerevan

Միջոցառման մասին

Event Image

Կառավարումը գործնականում. Գնահատելով խորհրդի արդյունավետությունը

Ֆորումի նպատակն է օգնել խորհուրդների անդամներին գտնել խորհրդի արդյունավետ գնահատման վերաբերյալ կարևորագույն հարցերի հիմնավորված պատասխանները: Թեման արդիական է հատկապես ՀՀ Կորպորատիվ կառավարման վերանայված կանոնագրքի, Կենտրոնական բանկի ակնկալիքների և SREP մեթոդաբանության ներդրման համատեքստում: Քննարկման առանցքային թեման է՝ ինչպե՞ս ապահովել, որ խորհրդի գնահատումը դառնա կառավարման բարելավման վստահելի գործիք, այլ ոչ թե լինի պարզապես ձևական պահանջ:

Թիրախային լսարանը․

Միջոցառումը նախատեսված է շուրջ 35-40 մասնակցի համար: Այն ներառում է՝

  • ՏՀԻ անդամներին,

  • ՀՀ բանկերի խորհրդի անդամներին,

  • Կորպորատիվ քարտուղարներին և կառավարման մասնագետներին,

  • Տնօրենների խորհրդի գնահատում նախատեսող ընկերությունների ներկայացուցիչներին:

Միջոցառման ձևաչափը և առանձնահատկությունները

  • Տևողությունը կազմում է 2 ժամ 30 րոպե:

  • Անցկացվելու է ինտերակտիվ տնօրենների ֆորումի (Interactive Director Forum) ձևաչափով:

  • Բովանդակային քննարկումը տեղի կունենա մոդերատորի՝ ՏՀԻ նախագահ Ելենա Խաչվանքյանի, և հիմնական խոսնակ Ռաֆայել Սարգսյանի միջև երկխոսության տեսքով:

  • Միջոցառումը կգործի Չաթեմ Հաուսի (Chatham House Rule) կանոններով՝ անկեղծությունը պահպանելու համար:

  • Մասնակիցները փոքր խմբերով կքննարկեն կառավարման իրատեսական երկընտրանքներ պարունակող դեպքեր:

Լուսանկարներ / Պատկերասրահ

Միջոցառման մանրամասները
📍
Վայր
Courtyard by Marriott Yerevan
📅
Ամսաթիվ և ժամ
սեպտեմբերի 24, 2026 — 11:00
⏱️
Տևողություն
2,5 ժամ
🎯
Ձևաչափ
առկա, ՏՀԻ անդամներ և հատուկ հյուրեր
Բանախոսներ
Ելենա Խաչվանքյան
Ելենա Խաչվանքյան
Ռաֆայել Սարգսյան
Ռաֆայել Սարգսյան