Անդամի տվյալները
Էմմա Մարգարյան
Էմման մասնագիտությամբ սոցիոլոգ է, ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը, ունի մագիստրոսի աստիճան: Ունի 10 տարվա աշխատանքային փորձ HR ոլորտում, մասնավորապես՝ բանկային, ֆինանական և ՏՏ ոլորտներում:
Էմման ունի և մեծ, և փոքր թիմերի հետ աշխատելու փորձառություն։ Իրականացնում է նաև ՄՌԿ խորհրդատվական և անձնակազմի հավաքագրման ծառայություններ։ Հայաստանի HR ասոցիացիայի անդամ է, HR թրեյներ, պարբերաբար ներգրավված է լինում մասնագիտական տարբեր նախաձեռնություններում:
Մատենա միջազգային առաջնորդության բիզնես դպրոցի շրջանավարտ է, նաև՝ Մատենա Շրջանավարտների ակումբի խորհրդի անդամ:
Հանդիսանում է «ԳՕ Կրթօջախ» կրթական հիմնադրամի նախագահ, որը գործունեություն է ծավալում Գորիսում, Սյունիքի մարզ: Այս պահին աշխատում է SoftConstruct ընկերությունների խմբում որպես Խմբի անձնակազմի հավաքագրման մենեջեր: